Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ինչո՞ւ է կանանց անհրաժեշտ դաշտանադադարը. news.am

Ինչո՞ւ է կանանց անհրաժեշտ դաշտանադադարը. news.am

Կանանց մոտ դաշտանադադարի ի հայտ գալը էվոլյուցիայի անսովոր հանելուկն է: Լիվերպուլի Ջոն Մարսի անվան համալսարանի  (Մեծ Բրիտանիա) գիտնականներն ուսումնասիրել են կանանց մոտ դաշտանադադարի առաջացման հնարավոր պատճառները եւ անսովոր եզրակացության են հանգել: 

Հետազոտողներն ուսումնասիրել են կաթնասունների 26 տեսակի, այդ թվում նաեւ` հնագույն մարդու պոպուլյացիային վերաբերող տվյալներ: Գիտնականները դաշտանադադարի ի հայտ գալու պատճառները կապել են այն ժամանակի հետ, երբ մարդը սովորել է պարզագույն տներ կառուցել եւ գյուղատնտեսություն վարել:  Նստակյացությունը հնագույն մարդկանց թույլ է տվել պաշտպանվածություն զգալ, սննդի մշտական աղբյուր եւ արտաքին միջավայրից պաշտպանող ծածկ ունենալ, ինչի կապակցությամբ կտրուկ մեծացել է կյանքի միջին տեւողությունը: Դա հանգեցրել է կյանքի  եւ վերականգնողական շրջանի տեւողությունների միջեւ էական անհամապատասխանության: 

Ինչպես հայտնի է, կաթնասունների բոլոր տեսակներից մարդու երեխան է կարիք ունենում մայրական երկարատև խնամքի, այդ պատճառով, գիտնականների կարծիքով, էվոլյուցիան դաշտանադադարի միջոցով սահմանափակել է որոշակի տարիքից հետո ծննդաբերելու հնարավորությունը, որպեսզի կինը հասցնի  ծնված վերջին երեխային մեծացնել մինչեւ անուժ ծերության վրա հասնելը:

Գիտնականները նաեւ ենթադրում են, որ դաշտանադադարը, որը կնոջը թույլ չի տալիս սեփական երեխաներն ունենալ, տատիկներին հնարավորություն է տալիս իրենց նվիրել թոռներին հոգ տանելուն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. menopause.health-ua.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ